20:10
Զոյա Թադևոսյան․ «Առաջարկում եմ իմ դոկտորական ատենախոսությունը ևս գրաքննել»

Տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեծարգո Վարչապետ, հարգարժան պարոնայք Արայիկ Հարությունյան եւ Սմբատ Գոգյան

Բանսարկուների, պատեհապաշտների, ոխակալությամբ մոտիվացված անձանց և նրանց կողմից ուղղորդվող մի խումբ կամակատարների կողմից գիտակրթական ոլորտի մշակի հեղինակությունն ու վաստակը նսեմացնող դատապարտելի գործողությունները կասեցնելու, հարազատ Բուհում նորմալ աշխատանքային մթնոլորտը վերականգնելու նպատակով առաջարկում եմ. իմ դոկտորական ատենախոսությունը եւս գրաքննել:

Ավելին, ստուգել, եթե ատենախոսությանս պաշտպանության և դոկտորի գիտական աստիճանի հաստատման ժամանակ ընթացակարգային խախտումներ արձանագրվել են, առկա է թեկուզ մեկ «գաղտնի» ընդդիմախոսի բացասական կարծիք, ապա ինձ անմիջապես զրկել և՛ գիտական աստիճանից, և՛ կոչումից»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 720 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Զոյա Թադևոսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0