23:00 Zoom-ի հիմնադիրը մեկ օրում վաստակել է 5 միլիարդ դոլար | |
|
Lenta.ru-ի հաղորդմամբ, Zoom առցանց հարթակի հիմնադիր Էրիկ Յուանը մեկ օրում վաստակել է 5,2 միլիարդ դոլար։ Նրա կարողությունը հասել է 22 միլիարդի։ Zoom-ի բաժնետոմսերը, օգոստոսի 31-ին եռամսյակային եկամուտների հաշվետվությունը հրապարակելուց հետո, թանկացել են 32 տոկոսով, որոնք տարեկան կտրվածքով աճել են 355 տոկոսով՝ հասնելով 664 միլիոն դոլարի: Ընկերության զուտ եկամուտը կազմել է գրեթե 186 միլիոն դոլար: Zoom-ի հաճախորդների բազան 2019-ի համեմատ աճել է 458 տոկոսով։ Zoom-ը կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում առցանց շփման գլխավոր հարթակներից էր։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |