21:30 Զգուշացեք՝ կոնֆլիկտ է | |
|
Կոնֆլիկտի առաջացմանը, այսինքն ենթադրվող հետարքրքությունների հակամարտմանը, նպաստում են մի շարք պայմաններ: - Հեշտ հասանելի հաջողությունների շրջան - Երբ մարդու մոտ գործերը լավ են ընթանում, հույսերը համապատասխանաբար աճում են, ապա զուգահեռ աճում են նաև հավակնությունները: Արագ աճող հաջողությունների պարագայում հավակնությունները շուտ են անցնում չափի սահմանը: Կոնֆլիկտին նպաստում է այն, որ արագ ձեռք բերվող հաջողությունների հետ միասին գալիս է մի պահ, երբ այդ տեմպը նվազում է և պարզվում է, որ հաջողությունը քլ այդքան հեշտ չէ ձեռք բերել: -Ուժերի հարաբերության գնահատման մեջ անորոշության զգացում -Կոնֆլիկտները հնարավոր են հատկապես այն դեպքում, երբ կա անորոշություն, և յուրաքանչյուր կողմ ցանկալին իրականության տեղ ընդունելով, ենթադրում է, որ ինքը ավելի ուժեղ է: Սա ևս տանում է կոնֆլիկտի: - Ցավալի համեմատություն -Կոնֆլիկտի պատճառն այն է, որ հակառակ կողմը շատ գործ չարած ավելի շատ առավելություններ ունի: Սա տանում է ցավալի համեմատման, որն իր հերթին առաջ է բերում հավականությունների աճի, ինչպես իրականության մեջ կլիներ: - Ստատուսային անորոշություն - Ցավալի համեմատությունները ավելի հաճախ ծագում են ատատուսային անորոշության պայմաններում: Վերջինիս հետ բախվում ենք այնտեղ, որտեղ մարդկանց կատարած աշխատանքների համար կան գնահատման շատ չափանիշներ: Մեր հասարակության մեջ աշխատանքի համար անհրաժեշտ է փորձ և գիտելիքներ: Ով փորձ ունի, գտնում են, որ դա է կարևորը գործի համար, իսկ ով կրթված է, գտնում է, որ կարևորը գիտելիքն է աշխատանքի համար: Սա էլ բերում է կոնֆլիկտի աշխատանքի ժամանակ: -Նորմատիվային համակարգի թուլություն -Հասարակությունը, խմբերը, նրանց անդամները անըդհատ մշակում են կանոններ, որոնք ղեկավարում են նրանց վարքը համատեղ գործունեության ժամանակ: Առավել երկարատև գործող կանոննրը դառնում են նորմեր: Դրանց կարևորագույն ֆունկցիան է` նվազեցնել կոնֆլիկտների թիվը` համաձայնեցնելով պոտենցիալ օպոնենտների հավակնությունները: Նորմը կապված է կոնֆլիկտի հետ այնքանով, որ որոշում է թե ինչ իրավունքներ ունեն կողմերը, հետևաբար, և տալիս է օրինականություն նրանց հավակնություններին: - «Ոչինչ կամ ամեն ինչ» մտածողության տեսակ - Երբ կողմերից մեկը գտնում է, որ դիմացինի հաղթանակը նշանակում է իր պարտությունը, ապա առաջ է գալիս է մտածողության «Ոչինչ կամ ամեն ինչ» տեսակը, ավելի ճիշտ ոճը: Սա ևս շատ կարևոր գործոն է պայմանավորող կոնֆլիկտները, հատկապես այն դեպքերում, երբ կիսվող ռեսուրսները շատ սահմանափակ է: Այստեղ կործանարար է ոչ այնքան ռեսուրս ձեռք բերելու երևույթը, այլ տվյալ մտածողության ոճը: - Խմբում անդամների միջև հաղորդակցումԽմբի անդամների միջև փոխհարաբերությունները ուժեղանում են, երբ ծագում են կոնստրուկտիվ կոնֆլիկտներ: Այդ մասին արդեն խոսվել է առաջին գլխում: - Անհատների առկայություն, ովքեր ընդունակ են լիդեր դառնալ - Միջխմբային կոնֆլիկտների առաջացման հավանականությունը մեծանում է, երբ խմբի լիդերը ապրում է սոցիալական դեպրիվացիա և պատրաստ է ղեկավարել կոնֆլիկտային տրամադրվածություն ունեցող խմբին: Աղբյուրը՝ zhest.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |