21:15 Զարմանալի է, բայց նրանք չեն ստացել Գրեմմի | |
|
Հանրահայտ «Եվ Գրեմմի մրցանակը տրվում է...» արտահայտությունից հետո շատ երգիչների սիրտ է սկսել արագ բաբախել, բայց ոչ այս մի քանիսինը... 1. Նիքի Մինաժ Կարելի է ասել, որ նա կին ռեփերների հետ վարվել է այնպես, ինչպես Էմինեմը՝ սպիտակամորթների հետ, և այսպես ո՞ւր է նրա Գրեմմին: 2. Դայնա Ռոս Բացարձակապես հիասքանչ ձայն, ողջ աշխարհում վաճառված 100 միլիոն ձայնագրություն, հիանալի կարիերա, և այս ամենից հետո ինչի՞ է հասնում այս լեդին: 3. Սնուփ Դոգ Սնուփ Դոգը, ով նոմինացվել է 15 Գրեմմի մրցանակաբաշխություններում և չի արժանացել այս մրցանակին այդքան բանից հետո: Դրա պատճառը մինչ այժմ անհայտ է: 4. Թուփաք Թուփաքն ինքն իր կյանքի ընթացքում բացարձակապես ոչ մի Գրեմմի մրցանակի չի արժանացել, բայց իր մահից՝ 1996 թվականից հետո, նրան հետմահու տրվել է 4 Գրեմմի մրցանակ: 5. Guns N' Roses Ոչ ոք չի կարող ժխտել, որ "Guns N' Roses" անունն ինքնին ասոցացվում է որակյալ ռոք-ն-ռոլի հետ, բայց այս տղաները մինչ այժմ չունեն և ոչ մի Գրեմմի: 6. Ջիմի Հենդրիքս Իհարկե, Ջիմին իր կյանքի ընթացքում շատ մրցանակների է արժանացել, իսկ այ Գրեմմին՝ ոչ մի անգամ: 7. Քիդ Ռոք Օ՜հ, էլ մի՜, եթե այս տղան չի արժանացել Գրեմմի մրցանակին, ապա չի արժանանա նաև Բրիթնի Սփիրսը: 8. Բոբ Մառլի Իր երաժշտությամբ ապրել և դեռ շարունակում են ապրել մի քանի սերունդներ, բայց նա դեռևս չի արժանացել Գրեմմիի: 9. Նիքլբեք Մասնակցել է Գրեմմի մրցանակաբաշխությանը ոչ պակաս քան 6 անգամ, Նիքլբեքն այնպիսի տեսք ունի, կարծես հաղթել է այս մրցանակաբաշխությունում տասնյակ անգամներ, այնինչ իրականությունը լրիվ հակառակն է: 10. Run DMC Երբ Run DMC-ն մասնակցեց Գրեմմի մրցանակաբաշխությանը, հիպ-հոպի ամեն ֆանատ հույս ուներ, որ նրանք կհաղթեն այն, բայց ավաղ... 11. Բյորք Գիտե՞ք, թե քանի մարդ է ապրում Իսլանդիայում հենց այս պահին: Ընդամենը 329.100, սա մեծ թիվ չէ: Բյորկը հենց այնտեղից է և շատ ավելի լավն է, քան շատ ու շատ Գրեմմիներ ստացած արտիստներ, սրան պատշաճ բացատրություն էր պետք: 12. Քեթի Պերի Քեթի Պերին մասնակցել է Գրեմմի մրցանակաբաշխությանը 11 անգամ և ոչ մի անգամ չի արժանացել գլխավոր մրցանակին: 13. Լեդ Զեփլին Ողջ աշխարհով մեկ վաճառված ինը ալբոմ և 300 միլիոն ձայնագրություն, ավաղ, մինչ այժմ Լեդ Զեփլինը չունի ոչ մի Գրեմմի: 14. Քուին Թեև Queen-ը չի ստացել և ոչ մի Գրեմմի մրցանակ, բայց գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ Մեծ Բրիտանիայի վերջին 50 տարվա ընթացքում լավագույն երգի՝ Bohemian Rapsody-ի համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |