10:15 Զարիֆն անդրադարձել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցին | |
|
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ շաբաթ օրը, Թվիթերում հրապարակված ուղերձում, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն ասել է, թե արդյոք ԱՄՆ-ն իրավունք ունի՞ որպես ՀԳՀԾ անդամ, վկայակոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մասնակից: Տեսաուղերձին կցվել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2018 թվականի մայիսի 8-ի ելույթի մի հատված, որում վերջինս հայտարարում է. «Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից»: Տեսաուղերձում Զարիֆն անդրադարձել է նաև Իրանի պատժամիջոցների և զենքի էմբարգոյի երկարաձգման մասին բանաձև ընդունելու հարցում ԱՄՆ-ի ջանքերի ձախողմանը. ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 անդամների ընդդիմությանը ԱՄՆ-ի ճնշումներին Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ: Զարիֆն իր ուղերձում նշել է. «Միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո այդ կապակցությամբ չունի որոշում կայացնելու իրավունք»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |