11:30
Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանը պատրաստված է կորոնավիրուսի դեմն առնելուն

Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության.

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Շանթ» հեռուստաընկերության փետրվարի 26-ի երեկոյան եթերում հայտարարել է, որ Հայաստանն ունի հստակ ծրագիր, թե ինչպես է արձագանքելու, եթե կորոնավիրուսի դեպք գրանցվի։ 

Հաղորդավարի հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ հնարավորություններ վարակը տեղայնացնելու, ինչպես օրինակ Իտալիան, Ֆրանսիան, Ավինյանը պատասխանել է․

- Ես կարծում եմ, բացի այն, որ ունենք այդ հնարավորությունները, մեր գործողություններն ընդհանուր առմամբ՝ և՛ առողջապահության նախարարության, և՛ աշխատանքի ու առողջապահության տեսչական մարմնի գործողությունները, եղել են բավականին տրամաբանական և ադեկվատ։

Բավականին խիստ հսկողություն է սահմանվել՝ նույնիսկ համեմատ շատ զարգացած երկրների, որոնք միգուցե քանակներից ելնելով ֆիզիկապես չեն ունեցել հնարավորություն այս բոլոր միջոցները կիրառելու։ Եվ նաև, Աստված մի արասցե, եթե նույնիսկ կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի Հայաստանում, մենք արդեն իսկ ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու։ Ես կարծում եմ՝ ընդհանուր պետական համակարգը, առողջապահական համակարգը պատրաստված է։ 

Категория: Հարցազրույց | Просмотров: 2435 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: կորոնավիրուս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0