11:50 Ընտրություններին կտեսնենք՝ վարկաբեկվե՞լ է Փաշինյանը, թե ոչ․ Հրաչյա Հակոբյան | |
|
Ստորև ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի հարցազրուցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: -Ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին կայանալո՞ւ են: -Կարծում եմ՝ այո, եթե դրա քաղաքական կամքն ունենան նաև ընդդիմադիր մեր գործընկերները: -Ունեն այդ քաղաքական կամքը. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայն են, բայց արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրությունների: -Չհավատալն այլ բան է, կամք ունենալ կամ չունենալն այլ բան է: Կարծում եմ՝ ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, ուժեր կան, որ հավատում են ու նույնպես հայտնել են ցանկություն՝ ընտրություններին մասնակցելու: -Նույն ընդդիմությունը, Բաղրամյան պողոտան փակ էր պահում, ասում է, որ այս իշխանությունը կեղծելու է ընտրություններն ու վերարտադրվելու է: Ինչպե՞ս ապացուցեք, որ չեք կեղծելու ընտրությունները: -Եկեք միասին նստենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի ապահովագրված լինի ընտրությունների չկեղծելը: Չնայած նրան, որ մենք պնդում ենք, որ մենք երբեք ընտրություններ չենք կեղծելու և չենք կեղծել, բայց եթե դա նրանց բավարար չէ, և նրանց հարկավոր են հավելյալ մեխանիզմներ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, եկեք խոսենք: -Այսինքն՝ դուք արտախորհրդարանական ուժերի՞ն եք հրավիրում: -Բոլորին, նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների թափանցիկ անցկացնելը, առաջարկում ենք, որ եթե կա նման մտավախություն, ապա եկեք դրանց շուրջ խոսենք, չնայած՝ որևէ հիմք որևէ մեկը չպետք է ունենա, որ մենք կեղծելու ենք այս ընտրությունները: Մենք անցկացրել են մի քանի ընտրություններ, և որևէ մեկը չի կեղծվել: -Դուք շրջե՞լ եք, ժողովրդի հետ շփվե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունի հասարակությունը ձեր իշխանության մասին: -Ես շրջում եմ, խանութներ եմ մտնում: Ժողովրդի ռեակցիան շատ նորմալ է: Մոտենում են մարդիկ, ասում են՝ երբ եք դատական իշխանության հարցը լուծելու, որ այն մարդիկ, որոնք պետք է բանտում լինեին, ազատության մեջ չլինեն: Ամենաշատը ես այդ կարծիքն եմ լսել: -Օրինակ՝ ասո՞ւմ են, որ կրկին ՔՊ-ին են ընտրելու։ -Քանի որ ընտրությունների թեման նոր է, դեռ նման կարծիք չի հանդիպել: -Հիմա քննարկվում է, թե ինչու եք որոշել Նիկոլ Փաշինյանի դեմքով մասնակցել քարոզարշավին, քանի որ տեսակետ կա, որ Փաշինյանը քննադատվում է, և նրա հանդեպ վստահություն չկա: Ինչո՞ւ որոշեցիք նրա դեմքով գնալ ընտրությունների: Չկա՞ որևէ մեկը, որ կարողանար փոխարիներ նրան: -Բայց ինչո՞ւ չգնալ պարոն Փաշինյանի դեմքով: -Վարկաբեկվել է այս ժամանակահատվածում: -Դե կգնանք ընտրությունների, կտեսնենք՝ վարկաբեկվել է, թե ոչ: Հենց դրա համար էլ գնում ենք ընտրությունների: Հենց վարչապետի թեկնածուն հիմա մեր վարչապետն է: -Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բա՞րձր, ինչպես 2018 թ.: -Ինչպես 2018 թ. հասկանալի պատճառներով չի կարող լինել, բայց այն, որ ես ներքին համոզմունք ունեմ, որ վարկանիշը բարձ է, դա այդպես է»,-գրում է թերթը: Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |