21:15 Ընկճախտը կարող է զգալիորեն արագացնել ուղեղի ծերացումը | |
|
ԱՄՆ-ի Ելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարող Է զգալիորեն արագացնել ճանաչողական գործառույթների վատթարացումը և ուղեղի ծերացումը, ինչպես նաև նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտողները մշակել են ուղեղի սքանավորման նոր մեթոդ, որի ընթացքում պացիենտներին ներարկել են ռադիոակտիվ նյութ, որն օգտագործվել է որպես կոնտրաստ: Այն յուրահատուկ սպիտակուցի հետ միահյուսվել է սինապտիկ բշտիկներում, որը մասնակցում է սինապսի (երկու նեյրոնների միջև կոնտակտ) միջոցով ազդանշաններ հաղորդելուն: Պոզիտրոնա-Էմիսիոն տոմոգրաֆիայի ընթացքում կոնտրաստն սկսում է արձակել գամմա-քվանտներ, որոնք գրանցվում են դետեկտորների կողմից: Պարզվել է, որ այն պացիենտների մոտ, որոնք տառապում են ընկճախտից, սինապսների խտությունն ավելի ցածր է, քան նույն տարիքի մարդկանց մոտ: Դրա հետ մեկտեղ ախտանիշերի ծանրությունը, ներառյալ ուշադրության խախտումը և ավելի վաղ հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, ուղղակիորեն համահարաբերակցել է նեյրոնների միջև կոնտակտների բաժանման հետ: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ընկճախտը կարող է արագացնել կենտրոնական նյարդային համակարգի ծերացումը, սակայն դա հաստատելու համար պահանջվում են հետագա ուսումնասիրություններ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |