13:00 Խոսքի ազատությունն ընդդեմ կեղծիքի տարածման ազատության | |
|
Այսօր, բնականաբար, «խոսքի ազատության պաշտպաններ» պիտի դառնային վերջին 20-ամյակում ռեժիմի անխոնջ ծառաները... Ու՞ր էր պետք նրանց «խոսքը», երբ վերջին 20-ամյակում աստիճանաբար ոչնչացվում էր ազատ մամուլը, խեղվում լրատվադաշտը՝ փչացնելով նորաթուխ լրագրողները մի ամբողջ սերունդ... Քանի՞ անկախ լրատվամիջ վերացավ այդ 20-ամյակում այսօրվա «խոսքի ազատության պաշտպանների» անմիջական գործունեության հետևանքով, երբ, առայսօր հովանավորվելով արդեն նախկին ռեժիմից, լրատվադաշտում նրանց միջոցով ոչնչացվում էր մրցակցության որևէ հնարավորություն... Եվ քանի որ, խոսքի ազատություն կարող է գոյություն ունենալ միմիայն անկախ լրատվամիջոցներում, ուստի, հանուն Հայաստանի Հանրապետությունում Խոսքի ազատության կայացման, պետք է վերացվեն և արգելափակվեն նյուզէյէմներն ու հրապարակները, 168ժամերն ու մնացած լրատվազիբիլները՝ կեղծիք հորինելու և տարածելու, հասարակական կարծիքը խեղելու համար պատասխանատվությունը խստացնելու միջոցով... Ազատ խոսքը ենթադրում է բացառապես հավաստի տեղեկություն։ Կարծիքի արտահայտելու ազատությունը խոսքի ազատության բաղկացուցիչ տարր է, եթե առերես հասկացվում է, որ այն կարծիք է։ Կեղծ լուր-արտադրությունը ոչ մի աղերս չունի Խոսքի ազատության հետ՝ դա ֆինանսական գործունեություն է հենց ընդդեմ խոսքի ազատության։ Ուստի պետք է սահմանել.
Մեր Նոր Հայաստանին և ժողովրդավարությանն օր առաջ անհրաժեշտ է խոսքի իրական և ոչ թե խեղված ազատություն։ Թեման տարողունակ է և հակիրճ լինելու նպատակով սկզբունքները շարադրված են մակերսորեն, ինչը, անհրաժեշտության դեպքում, պետք է խորացվի։ Արմեն ֆոն Գևորգյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |