08:46 Խոսնակ․ «Մամուլի ազատությունը վարչապետի համոզմունքն է» | |
|
Մասնակցեցի «Իշխանություն-մամուլ. հակամարտությու՞ն, թե՞ համագործակցություն» խորագրով քննարկմանը։ Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մամուլը Հայաստանում այսօր ազատ է։ Զանգվածային լրատվամիջոցները և կառավարությունը ոչ թե հակամարտության կողմեր են, այլ գործընկերներ։ Մամուլի ազատությունը վարչապետի և կառավարության համոզմունքն է։ Ազատ լինելուց բացի, մամուլը նաև շատ ակտիվ է պահանջկոտ. եթե 2016, 2017 թթ. կառավարությունն ունեցել էր 50-60 հարցումներ, 2018-ին արդեն՝ 130, ապա այս տարվա սկզբից արդեն 50-ից ավելի գրավոր հարցումների ենք պատասխանել: Այսպես, 2019 հունվարին սոցիալական ցանցերում լուր տարածվեց թե Ֆրանսիան պատրաստվում է Գերմանիային վերադարձնել Էլզաս-Լոթարինգիայի շրջանը: Լուրի հեղինակը ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռնար Մոնոն էր։ Իրականությունն այն էր, որ հունվարի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էին ֆրանս-գերմանական համագործակցության նոր համաձայնագիր կնքել, որտեղ, բնականաբար, որևէ խոսք չկար Էլզաս-Լոթարինգիան Գերմանիային հանձնելու մասին: Այս լուրը հերքելու համար ֆրանսիական իշխանություններից բավական ջանքեր պահանջվեցին: Հայաստանյան իրականությունում ևս, ցավոք, կան դեպքեր, երբ կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |