11:49 Խոշտանգումներից խուսափելու համար ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ կդրվեն | |
|
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվելու ոստիկանության բաժանմունքներում, դրանց մուտքերի-ելքերի մոտ տեսագրող-տեսաձայնագրող սարքերի տեղադրման համար։ Նիստի ժամանակ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ այդ տեսախցիկները դրվելու են նաև հարցաքննությունների սենյակներում՝ ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգումները բացառելու համար։ Գործընթացը տևելու է օրենքի ընդունումից հետո երեք տարի։ Խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ այս նախագծի իրականացումը ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |