22:00 Խորվաթիայի դժբախտ սիրո թանգարանը | |
|
Գրեթե անհավանական է պատկերացնել, որ աշխարհում գոյություն ունի Դժբախտ սիրո թանգարան: Սակայն իրականում այն իրոք գոյություն ունի: Գտնվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Այս թանգարանի նմուշները ապերջանիկ ավարտ ունեցող սերերի խորհրդանիշներն են: Խորվաթիայի այս թանգարանը հիմնել է խորվաթ նկարիչների սիրահար զույգը: Նրանք 2006 թվականին բաժանվել են ու հասկացել, որ դժվար են համակերպվում առանց իրար, հատկապես երբ անընդհատ տեսնում են մեկը մյուսին հիշեցնող իրեր: Նրանք սկսել են հավաքել այդ իրերը, շուտով մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից ևս միանում են այս գործընթացին: Նրանք զույգերի մոտ են բերում այնպիսի առարկաներ, որոնք կարող են սիմվոլիկ կերպով արտահայտել դժբախտ սերը: Առարկաները շուտով այնքան են շատանում, որ արդյունքում ստեղծվում է թանգարանը: Ասում են, որ առարկաների մեծ մասը գալիս է Մեծ Բրիտանիայից, ինչը նշանակում է, որ այնտեղ պետք է որ ամենաշատ կոտրված սրտերը լինեն։ Թանգարանը ներկայումս մեծ հաջողություն է վայելում։ Այն շաբաթական 1․000 այցելու ունի։ Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |