19:30
Xiaomi ընկերությունը ներկայացրել է նորարար Mi 9 սմարթֆոնը

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նորարար Mi 9 սմարթֆոնը, հաղորդում է Коммерсант-ը:

Այն երեք տեսախցիկ ունի` 48, 12 և 16 մեգապիքսել, նաև նոր Snapdragon 855 պրոցեսոր: Նոր սմարթֆոնն ունի 12 գիգաբայթ հիշողություն:

Նոր Mi 9 սմարթֆոնը կարժենա 450-600 դոլար և սկզբնական շրջանում կվաճառվի միայն Չինաստանում:

Միաժամանակ, Xiaomi-ն ներկայացրել է Mi 9 SE մոդելի սմարթֆոնը` ավելի փոքր էկրանով, Snapdragon 712 պրոցեսորով: Այն կարժենա 300 դոլար:

Նոր սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն փետրվարի 26-ից:

Категория: Innovation | Просмотров: 543 | Добавил: Moder-003 | Теги: Xiaomi | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0