22:15 Xiaomi-ն ներկայացրել է 5G ցանցով աշխատող առաջին սմարթֆոնը | |
|
Չինական Xiaomi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին առանց շրջանակների Mi Mix 3 սմարթֆոնը, որն աշխատում է 5G ցանցով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նորույթի մասին ընկերությունը պատմել է Բարսելոնայում անցկացվող MWC 2019 ամենամյա բջջային տեխնոլոգիաների ցուցահանդեսին ընդառաջ: Mi Mix 3 մոդելը, որը համալրված է Qualcomm Snapdragon 85 պրոցեսորով, կարելի է ձեռք բերել արդեն մայիսին նախնական 599 եվրո արժեքով: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Mi Mix 3 սմարթֆոնը ներկայանում է 6,39 դյույմ անկյունագծային AMOLED էկրանով և 12 մեգապիքսել կրկնակի տեսախցիկով, ինչպես նաև 24 մեգապիքսել կրկնակի դիմացի տեսախցիկով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |