10:45 Խեղդվողներն իրենք պետք է փրկեն իրենց | |
|
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Լավ կլիներ, իհարկե, որ լրագրողները, ավելի ճիշտ՝ լրատվամիջոցների ղեկավար-խմբագիրները կարողանային պայմանավորվել ու բոյկոտել այս կամ այն անտակտ պատգամավորին, անտակտ գործիչին կամ իրեն գործիչ երեւակայող միջակությանը, որը լրագրողների հետ աշխատանքի ընթացքում իրեն ցինիկ է պահում։ Պատկերացնու՞մ եք՝ իր կարեւորությամբ զմայլված, ինքնասիրահարված հնդկահավի ժպիտը դեմքին դուրս է գալիս ասուլիսի ու ․․․ ոչ մի տեսախցիկ, ոչ մի խոսափող։ Հնարավո՞ր է նման սցենար։ Քիչ հավանական է։ Միշտ էլ կգտնվեն լրատավամիջոցներ, որոնք կմերժեն պայմանը։ Միայն Հայաստանում չէ, որ կա այս խնդիրը։ Բայց որևէ կերպ պետք է կասեցնել գռեհիկության ցուցադրումը և պատժել գռեհիկներին։ Լավ կլիներ, իհարկե, որ նման վարքի համար նրանց տերերը նրանց պատժեին։ Բայց ինչպես ցույց է տալիս փորձը՝ տերերը չեն պատժում։ Ոչ երեկ եւ ոչ էլ այսօր։ Չի բացառվում նույնիսկ, որ խրախուսում են։ Խեղդվողներն իրենք պետք է փրկեն իրենց»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |