13:22 Խամենեին Հայաստանի կողմից «օկուպացիա» տերմինը չի կիրառել. իրանագետ | |
|
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնլով Իրանի հոգևոր առաջնորդի ԼՂ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությանը: «Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։ Երեկ, լսելով այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, ուշադրությունս միանգամից գրավեց պարսկերենի լեզվական մի առանձնահատկություն․ հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե اشغال [էշղալ] «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ այլ تصرف [թասարրոֆ] «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը»,-գրել է իրանագետը՝ հավելելով #մահ_թշնամուն հեշթեգը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |