19:15 Խաղեր, որոնք խաղում են մարդիկ | |
|
Հաջողությունը ենթադրում է որոշակի գիտելիքների, հմտություների, ոչ ստանդարտ մտածողության, միևնույն ժամանակ ռազմավարական պլանավորման հետևանք: Մի շարք հմտություններ տրված են ի վերուստ, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ զարգացնել այնպիսի ունակություններ, ինչպիսիք են՝ վերլուծական միտքը, մարդկանց հետ փոխհարաբերվելու հաղորդակցման ունակությունը, մասշտաբային մտածողությունը: Ինչպես փաստում են կատարված հետազոտությունները, հենց այս կետերից է բխում հաջողությունը. բազմաթիվ գործարարներ, թոփ մենեջերներ, ղեկավարներ օժտված են հենց այս ունակություններով։ Հարց է առաջանում ի՞նչ կարդալ, ինչպե՞ս զարգացնել կամ բացել այդ ներուժը: Ահա, թե ինչ գրքեր է առաջարկում բիզնեսի զարգացման մասնագետ, «CRM Consulting» կազմակերպության զարգացման տնօրեն Արթուր Խաչատրյանը։ Эрик Берн – Игры, в которые играют люди Գրքում նկարագրվում է շփման հոգեբանությունը, մարդկային տարբեր խառնվածքները, որոնց հաճախ կարելի է հանդիպել գործարար միջավայրում կամ առօրյա շփման մեջ: Сунь цзы – Искусство войны Պատմության ռազմավարական մտածողություն կերտող լավագույն գրքերից մեկը, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Բազմաթիվ միջազգային բիզնես-դպրոցներում, ակադեմիաներում այս գրքով ուսուցանումը համարվում պարտադիր պայման: Александр Суворов – Наука побеждать Ալեքսանդր Սուվորով՝ հրամանատար, ով պատմության մեջ անցել է որպես Ռուսական կայսրության հաղթական էջերի կերտող, հզոր առաջնորդ, ով պատերազմի ողջ ընթացքում առաջնորդում էր զորքին, համարում էր, որ հաղթանակը հոգեբանություն է, գնահատում էր նախաձեռնողականությունը, մեծ տեղ տալիս կազմակերպվածությանը և կարգուկանոնին: Никколо Макиавелли – Государь Մաքիավելլիի այս գրքում նկարագրվում է ղեկավարման հոգեբանությունն ու մեթոդաբանությունը՝ ղեկավարի համար կարևոր կետ համարելով ռեալիզմը: Մաքիավելին գրում է. «Եթե տիրակալը ցանկանում է պահպանել իշխանությունը, պիտի ձեռք բերի բարուց ետ կանգնելու կարողություն և ըստ անհրաժեշտության օգտվի այդ ունակությունից»: Олег Тиньков – Как стать бизнесменом «Տինկով» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովի կողմից գրված գիրքը կարելի է համարել «դասագիրք» սկսնակ գործարարների համար։ Տինկովը համառոտ և կոնստրուկտիվ կերպով ներկայացնում է բանկի հիմնադրման պրոցեսը, պատմում նախկին բիզնեսների մասին և թե ինչ ճանապարհներով է դրանք հիմնել։ Գրքում հրաշալի կերպով ներկայացվում է ժամանակակից նորարարական մարքեթինգը: Владислав Дорофеев – Принцип Абрамовича, Талант делать деньги Խոշոր ձեռնարկատեր, օլիգարխ, մարդ, ով անցել է գործարարին բնորոշ զարգացման բոլոր փուլերը՝ սպեկուլյանտից մինչև մոնոպոլիստ: Գրքում մանրամասն նկարագրվում է Ռոման Աբրամովիչի պրագմատիկ մոտեցումները, բիզնես կայսրության հիմնումը, ողջ անցած ուղին: Աբրամովիչի կարողությունն այսօր գնահատվում է 13 միլիարդ դոլար: Ричард Кох – Менеджер 80/20 Սա արդյունավետության մասին ամենագործնական գիրքն է՝ հիմնված տեսության վրա, ըստ որի՝ հիմնական գործողությունների 80%-ը բերում է 20% արդյունք, և ընդհակառակը գործողությունների 20%-ը բերում է 80% արդյունք: Այն կարելի է ընթերցել ժամանակ առ ժամանակ: Ли Куан Ю – На пути из третьего мира в первый Շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ արդյունքներ գրանցած պետություններից մեկի ղեկավարի՝ Սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յու-ի ֆենոմենը: Ինչպես գաղութացված փոքր պետությունը դարձավ երկրագնդի ամենահարուստ պետություններից մեկը: Խորհուրդ է տրվում կարդալ անկախ տարիքից, մասնագիտությունից և աշխատանքից: Марк Аврелий – Наедине с собой Размышления Յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում ենթադրում է մասնագիտական աճ, փոփոխություններ։ Ինչպես հարմարվել փոփոխություններին, եթե դրանք տրվում են մեծ դժվարությամբ։ Այս ամենի մասին գրված է հռոմեացի կայսր Մարկոս Ավրոելիուսի «Խորհրդածություններ» գրքում: Геннадий Балашов – Размышления миллионера Ուկրաինացի միլիոնատեր, անշարժ գույքի բիզնեսի մագնատ Գենադի Բալաշովը գրքում անդրադառնում է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնվում կարողությունը, ձեռնարկատերերն ինչ ռազմավարական մոտեցումներ են կիրառում խոշոր կապիտալի ձևավորման ճանապարհին։ Томас Джефферсон – Великая америка Ըստ 2017-2018 թթ․ արդյունքների՝ ամենաշատ միլիոնատերերը մեկ տարվա ընթացքում հենց ԱՄՆ-ից են, բազմաթիվ խոշոր ընկերություններ հիմնված են ԱՄՆ-ում կամ ունեն ամերիկյան ծագում: Дэниел Гоулман – Эмоциональное лидерство Ինչպես է շատ առաջնորդների հաջողվում մոտիվացնել մարդկանց, ինչպես կառավարել սեփական հույզերը՝ թույլ չտալով դրանց ազդեցությունը մտքի վրա, առաջնորդության տեսակների, հոգեվիճակի ազդեցությունն աշխատանքի վրա, հաջողության հետ փոխկապակցվածությունը հրաշալիորեն ներկայացվում է ամերիկացի հոգեբան, հետազոտող Դենիել Գոուլմանի «Էնոցիոնալ առաջնորդություն» գրքում, որը հատկապես խորհուրդ է տրվում կարդալ ղեկավարներին: Роджер Фишер – Переговоры без поражения. Гарвардский метод Բանակցողներից մեկն ասել է․ «Դուք ապրում եք այնպես, ինչպես բանակցում եք»: Եթե հետադարձ հայացք նետեք, ապա կնկատեք, որ ձեր կյանքում դրական փոփոխությունները եղել են որևէ հաջող բանակցությունից հետո, իհարկե այդ պահին դա ձեզ մոտ ստացվել է ինտուիտիվ: Բանակացությունն արվեստ է, գիտություն: Բացի գրքեր ընթերցելուց, խորհուրդ է տրվում շարունակաբար աշխատել հռետորիկ արվեստի վրա, կարևոր է նաև ֆինանսական գրագիտություն ձեռք բերելը տեխնիկական գրականության միջոցով: Հեղինակ՝ Արթուր Խաչատրյան Աղբյուրը՝ internest.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |