18:53
«World Car Awards 2019»-ի հաղթողները

Jaguar I-Pace բրիտանական Էլեկտրամոբիլն «Տարվա ավտոմոբիլ» կոչմանն Է արժանացել Նյու Յորքի ավտոմոբիլային սալոնում, ինչպես նաեւ մրցանակի՝ «2019 թվականի Էկոլոգիապես ամենամաքուր ավտոմեքենա» անվանակարգում և պարգեւի՝ լավագույն դիզայնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է World Car Awards մրցանակի կայքում:

Նշվում Է, որ ընդամենը եղել Է 6 անվանակարգ:

Դրանցից երեքը շահած «Յագուարից» բացի, ընտրվել Է լավագույն քաղաքային ավտոմեքենան, որը դարձել Է Suzuki Jimny-ն: Լյուքս դասի լավագույն ավտոմոբիլ Է ճանաչվել Audi A7-ը, տարվա լավագույն հիպերքառ՝ McLaren 720S-ը:

Նշվում Է, որ մրցանակի պատմության մեջ առաջին անգամ մեկ ավտոմեքենան կարողացել Է հաղթել միանգամից երեք անվանակարգում, հաղորդել Է Life-ը:

Категория: Auto News | Просмотров: 5328 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: «Յագուար» | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0