17:00
Windows-ում անհայտ սխալ են հայտնաբերել

Lenta.ru-ի փոխանցմամբ, անհայտ սխալը թույլ չի տվել Windows-ի օգտվողներին թարմացնել համակարգը:

KB5003173-ի թարմացումը հնարավոր չէ տեղադրել 0x800f0922 կոդի սխալի պատճառով: Տեղադրման դեպքում օպերացիոն համակարգը բեռնում է Chromium Edge հավելվածը, բայց արդյունքում սկավառակի վրա հայտնվում է դատարկ թղթապանակ:

Ավելի ուշ օգտվողները հայտնել են, որ Edge բրաուզերի ամբողջական վերականգնումը թույլ է տվել կատարել տեղադրումը: Թարմացումն ավարտելու համար հարկավոր է բացել Program Files (x86) գրացուցակը, այնուհետեւ Microsoft թղթապանակը եւ ջնջել Edge գրացուցակը: Դրանից հետո պետք է նորից տեղադրել թարմացումը:

Microsoft-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս խնդիրը:

Категория: Network News | Просмотров: 239 | Добавил: vahktang_margaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0