19:15 Windows 10-ում «Notepad»-ը դարձել է առանձին հավելված | |
|
Windows 10 21H2 «Sun Valley Update» օպերացիոն համակարգի նոր թեստային համակարգում փոխվել է դասական «Notepad» հավելվածը, որն այժմ դարձել է Microsoft Store-ում առանձին հավելված, հաղորդում է Planet-today-ը: «Notepad» հավելվածը տեսքստային պարզագույն խմբագրիչ է, որը առկա է Microsoft-ի գործառնական համակարգերում՝ սկսած Windows 1.0-ից (այն թողարկվել է դեռեւս 1985 թվականին): 2020 թվականին ծրագիրը ձեռք է բերել մի շարք նոր առանձնահատկություններ: Այժմ «Notepad»-ը դարձել է առանձին հավելված: Microsoft-ի մշակողները ասում են, որ այսպիսով այն ավելի արագ կստանա թարմացումներ, քանի որ ծրագիրը կապված չի լինի OS թարմացումների հետ: Թե կոնկրետ ինչն է Microsoft-ը պատրաստվում թարմացնել «Notepad»-ում, հայտնի չէ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |