22:45
Windows 10-ի դեֆրագմենտացումը կարող է վնասել SSD կրիչը

Մայիսի ընթացքում Microsoft-ի կողմից թողարկված թարմացումը Windows 10 օպերացիոն համակարգի համար ավելի խնդրահարույց է, քան սովորական թարմացումները: 

Նոր թարմացումը կարող է շարքից հանել կոշտ կրիչները (SSD): Ընկերությունում սխալն արդեն նկատել են՝ խոստանալով վերացնել այն, գրում է Ferra.ru պորտալը:

Windows 10-ի համար մայիսյան թարմացումը սխալ է պարունակում Defragment and Optimize Drives մոդուլում։ Դրա հետևանքով օպերացիոն համակարգը չի կարող հիշել, թե երբ է վերջին անգամ դեֆրագմենտացում կատարվել: Համապատասխանաբար, համակարգիչը սկսում է դիսկերի դեֆրագմենտացիա կատարել յուրաքանչյուր վերագործարկումից հետո:

Կոշտ կրիչները, ի տարբերություն դասական կոշտ դիսկերից, դեֆրագմենտացման կարիք չունեն, հատկապես` այդպիսի հաճախակի: Սխալը Windows 10-ի թարմացման մեջ կարող է SSD-ի անսարքության կամ կոշտ դիսկի ծառայման ժամկետի էական կրճատման հանգեցնել: Խնդիրն արդեն հեռացված է KB4571744 թարմացման մեջ, որը 19042.487 բիլդի մի մաս է դարձել, սակայն դեռ հասանելի է միայն ինսայդերներին: Microsoft-ի ներկայացուցիչները խոստանում են, որ Windows 10-ի շարքային օգտատերերը թարմացումը կստանան արդեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Սա առաջին դեպքը չէ, երբ Windows 10-ի համար թարմացումները «կոտրում» են համակարգի կարեւոր գործառույթները: 

Категория: Network News | Просмотров: 316 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Windows 10 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0