23:00
WhatsApp հավելվածի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

Մեկ տարի առաջ այս օրը. Ամերիկյան հայտնի WhatsApp հավելվածի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի, ասվում է ընկերության բլոգում:

«Ուրախ ենք կիսվել նորությամբ, ըստ որի` այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում WhatsApp հավելվածից օգտվում է 2 միլիարդ մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու տարվա ընթացքում ամսական լսարանն ավելացել է 500 միլիոնով:

WhatsApp-ը 11 տարի առաջ ստեղծված անվճար ծառայություն է, որը թույլ է տալիս փոխանակվել տեքստային և ձայնային հաղորդագրություններով: 2014 թվականին Facebook ընկերությունն այս մեսենջերը ձեռք է բերել 19 միլիարդ դոլարով:

Категория: Innovation | Просмотров: 1318 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: WhatsApp | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0