22:45
W Motors ընկերությունը կցուցադրի առաջին անօդաչու մեքենան

W Motors ընկերությունը, որը մշակել է առաջին մերձարևելյան Lykan Hypersport սուպերքարը, Շանհայի ավտոսրահում  կներկայացնի MUSE անօդաչուն: Մեքենան ճանապարհներին կհայտնվի Դուբայում կայանալիք  Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի նախաշեմին, գրում է Motor-ը:

Ամբողջությամբ էլեկտրական MUSE-ը W Motors-ի և  չինական ICONIQ Motor-ի համատեղ աշխատանքն է, որոնց գործընկերներն են Magna Steyr-ը, Microsoft-ը և ԱՄԷ իշխանությունները: Անօդաչուն հագեցած է 4-5 աստիճանի ինքնավար համակարգով, նորարարական ինտերֆեյսով և միացված է հեռակառավարման և վերահսկման ամպային համակարգին: Մեքենայի սրահը դեռ արտադրության փուլում հարմարեցվում է պատվիրատուի պահանջներին:

Անօդաչուները կհավաքվեն Դուբայում կառուցվող W Motors-ի նոր գործարանում: MUSE-ի նախացուցադրման հետ միաժամանակ քաղաքի իշխանությունները հայտարարել են նաև  անօդաչու տրանսպորտի զարգացման ռազմավարության մասին:  Ինքնավար մեքենաներին անցումը թույլ կտա ամեն տարի 22 մլրդ դիրհամով համալրել բյուջեն, կրճատել վնասակար արտանետումների և վթարների քանակը:

Категория: Auto News | Просмотров: 486 | Добавил: Moder-003 | Теги: W Motors, անօդաչու մեքենաներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0