21:15 Վրաստանը կտրուկ ավելացրել է ռուսական գազի ներկրումը | |
|
Վրաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել 144,1 մլն խորանարդ մետր գազ: Այս մասին ասված է Վրաստանի Տնտեսական զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրամանում: Տեղեկությունը տարածել է caspianbarrel-ը: Ապրիլին Ռուսաստանից ստացվել է 6 մլն խորանարդ մետր և մինչև 2019թ. վերջը գազի մատակարարումը չէր նախատեսվում, սակայն այս տարվա մայիսի սկզբին հավասարակշռված փոփոխությունների համաձայն` ներկրման ծավալը կկազմի 144,1 մլն խորանարդ մետր: Նշվում է, որ Վրաստանում ռուսական գազի ներկրումն ավելացել է 24 անգամ: Միևնույն ժամանակ, 95,5 միլիոն խորանարդ մետրը նախատեսվում է ստանալ ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Վրաստանում ադրբեջանական գազի մատակարարումը կավելանա 7 տոկոսով | |
|
| |
| Всего комментариев: 0 | |