|
Apsny.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանում H1N1 գրիպի վիրուսից («խոզի գրիպի»)հերթական մահվան դեպքն է գրանցվել։ Ըստ աղբյուրի՝ 41-ամյա տղամարդը մահացել է Զուգդիդում: H1N1 վիրուսից մահը հաստատվել է լաբորատոր եղանակով:
Ընթացիկ շաբաթվա սկզբին վրացական ԶԼՄ-ները հայտնել էին «խոզի գրիպի» վիրուսից մահվան 17 դեպքի մասին:
Երկրի իշխանությունները «խոզի գրիպի» տարածման դեմ հատուկ միջոցառումներ են ձեռնարկում։ Մասնավորապես, դպրոցների ու մանկապարտեզների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է մինչև հունվարի 21-ը, բոլոր քաղաքացիները կկարողանան ստանալ «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը, իսկ բուժօգնությունը քաղաքացիներին կտրամադրվի անվճար:
|