14:33
Վրաստանում տեղի է ունենում քաղաքական ուժերի կոնսոլիդացիա

Մեր հարևան Վրաստանում երեկվանից սկսվել են ընդդիմության շուրջօրյա ցույցերը՝ կապված երկրում սահամանադրական ռեֆորմների տապալման հետ:
Շուրջ 20 ընդդիմադիր քաղաքական միավորներ երեկվանից շրջափակել են խորհրդարանի մուտքերը: Քաղաքական ուժերի պահանջը ուղղված է հաջորդ խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն: 
Ակնհայտ է, որ Վրաստանում սկսվել է քաղաքական ճգնաժամ և վերստին խոսել ընդդիմության ու իշխանության միջև կոնսենսուսի մասին, գոնե այս պահին ավելորդ է:
 Վրաստանում սկսված բողոքի ակցիաները իրենց ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների վրա,  այլև տարածաշրջանում կարող են տրանսֆորմացիաների հիմք հանդիսանալ: 
Ի՞նչ պետք է անենք մենք. սա շատ կարևոր գործընթաց է,  որին պետք է ադեկվատ գնահատական տան մեր ներքաղաքական համակարգի քաղաքական կազմակերպությունները:
Վրաստանում տեղի է ունենում քաղաքական ուժերի կոնսոլիդացիա, նույնական բանաձև ներհայաստանյան իրավիճակում տվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կոնսենսուս -1: 
Ընդդիմադիր առողջ ուժերի ու անհատների համախմբմամբ հասնել երկրում համակարգային բարեփոխումների: 
Մեզանում այս պահին ընթանում է կոնսենսուս -1 վերակազմավորման գործընթաց, ստեղծվում են նոր ընդդիմադիր կուսակցություններ, տարբեր միավորներ բարձրաձայնում են երկրում ահագնացող վտանգավոր գործընթացների մասին՝ Արցախյան հարցից մինչև ավտորիտար համակարգի ձևավորումը: 
Վրաստանում սկսված գործընթացները վկայություն են, որ Ռոբերտ Քոչարյանի տրված բանաձևը արդյունավետ էր, ու պրակտիկորեն հնարավոր է հասնել հաջողության: Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում գործընթացները կզարգանան Քոչարյանի առաջարկած բանաձևի շրջանակներում, մնում է քաղաքական ուժերը նպաստեն՝ թափանիվն արագանա: 


«Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարական կազմակերպության նախագահ  
Աղվան Պողոսյան

Категория: Տեսանկյուն | Просмотров: 634 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Վրաստան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0