22:45 Volkswagen-ը կներկայացնի ամենահզոր դիզելային ավտոմեքենան | |
|
Ժնևի ավտոսրահում կկայանա Volkswagen-ի պատմության մեջ ամենահզոր դիզելային Touareg V8 TDI ավտոմեքենայի շնորհանդեսը, որի շարժիչը Audi SQ7-ից է։ Նորույթի վաճառքի սկիզբը ծրագրված է այս տարվա մայիսի վերջին՝ հայտնում է Motor-ը։ Volkswagen Touareg V8 TDI-ն հագեցած է դիզելային 4․0 տուրբոշարժիչով, որը 421 ձիաուժ ունի։ Զրոյից մինչև 100 կմ/ժ արագություն ավտոմեքենան զարգացնում է 4,9 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կմ/ժ-ով։ Touareg V8 TDI-ի գնորդներին հասանելի են երկու դիզայն-փաթեթներ՝ ստանդարտ Elegance-ը և Atmosphere-ը։ Առաջինները սառը մետաղական երանգներ ունեն, երկրորդները՝ տաք, փայտային։ Ընդ որում, բոլոր տարբերակներում դռները ներսից կաշվեպատ են։ Ավտոմեքենայի Light & Sight լուսավորման համակարգը ավտոմատ կառավարում է լուսարձակները։ Անիվները 19 դյույմանոց են (մյուս տարբերակների համար բազայինը 18 դյույմանոցն է)։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |