17:00 Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների համար | |
|
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, անհրաժեշտության դեպքում: ՏԱՍՍ-իի հաղորդմամբ, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Շալլենբերգը նաև դրական է գնահատում Վաշինգտոնի կողմից «ՍՏԱՐՏ-3»-ը (Պայմանագիր ՌԴ և ԱՄՆ-ի միջև՝ ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին) 5 տարով երկարացնելը։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ Ռուսաստանին կառաջարկի երկարաձգել «START-3»-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին՝ 5 տարի ժամկետով: «Ես Վաշինգտոնի հայտարարությունը դրական ազդանշան եմ համարում: Մենք, որպես բանակցությունների հարթակ, պատրաստ ենք։ Այստեղ՝ Վիեննայում, անցկացվել են ռազմավարական բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև», - ասել է Շալլենբերգը՝ միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |