20:15
Viber-ի մեսենջերը «մութ ռեժիմ» է ստացել

Viber Media ընկերության աշխատակիցները օգտատերերին նոր գործառույթ են ներկայացրել։ Այժմ մեսենջերում հայտնվել է «մութ ռեժիմ», որն արդեն հասանելի է Android-ով աշխատող սմարթֆոնների համար՝ գրում է Planet Today-ը։

Ռեժիմը տարբերվում է չատի սև ֆոնով, որի վրա սպիտակ տառեր են։Ոչ մեծ տարբերություններ կան նաև կառավարման տարրերի մեջ։ «Մութ ռեժիմը» ավելի քիչ է լարում սմարթֆոնների օգտատերերի տեսողությունը և օգնում է խնայել մարտկոցի լիցքավորումը։

Հանրահայտ մեսենջերի ներկայացուցիչները նշում են, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի այն թեսթավորել iOS-ով սարքերում։

Մութ ռեժիմից բացի, հավելվածում թարմացվել են գործառույթները։ Այժմ օգտատերերը կարող են միաժամանակ 5 հոգով խմբային զանգեր կատարել։ Մեսենջերում հասանելի է դարձել նաև կարևոր բառերով որոնումներ կատարելու գործառույթը։

Категория: Innovation | Просмотров: 1852 | Добавил: Moder-003 | Теги: Viber | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0