14:16
«ՎԵՐՆԱՏՈւՆ» ակումբը համաժողով է կազմակերպում

«ՎԵՐՆԱՏՈւՆ» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2019 թ․ նոյեմբերի 15-ին «ՎԵՐՆԱՏՈւՆ» ակումբը կազմակերպում է համաժողով՝ հանրային-քաղաքական արդիական թեմաներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել), հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել), դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ»։

 

Просмотров: 522 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՎԵՐՆԱՏՈւՆ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0