21:30 Վերահսկողության լոկուս | |
|
Վերահսկողության լոկուսը հոգեբանական եզրույթ է, որը ցույց է տալիս անձի հակվածությունը՝ իր հաջողությունները կամ անհաջողությունները վերագրել կա՛մ միայն ներքին, կա՛մ էլ արտաքին գործոններին։ Գիտական շրջանառության մեջ է ներմուծվել սոցիալական հոգեբան Ջուլիան Ռոտերի կողմից 1954 թվ-ին։ Գործողությունների արդյունքները շրջակա գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է «վերահսկողության արտաքին լոկուս» կամ էքստերնալություն։ Գործողությունների արդյունքները ներքին գործոններին վերագրելու հակվածությունը կոչվում է «վերահսկողության ներքին լոկուս» կամ ինտերնալություն։ Ներքին գործոնը ենթադրում է՝ սեփական ջանքերը, սեփական դրական և բացասական որակները, անհրաժեշտ գիտելիքների առկայությունը կամ բացակայությունը, հմտությունները և այլն։ Օրինակ, եթե ուսանողը ցածր գնահատական է ստացել, արտաքին վերահսկողության լոկուս ունենալու դեպքում նա կսկսի մեղադրել արտաքին պայմաններին․ «Մենք հյուրեր ունեինք և նրանք խանգարեցին ինձ անել տնային հանձնարարությունը», «Հանձնարարությունը վատ էր գրված գրատախտակի վրա» և այլն։ Ներքին վերահսկողության լոկուս ունենալու դեպքում, նա կմեղադրի ներքին գործոններին․«Ես չեմ հասցրել անհրաժեշտ ձևով պատրաստել դասերս», «Ես այդպես էլ չկարողացա գտնել խնդրի լուծումը», «Այդ առարկան ինձ հետաքրքիր չէ» և այլն։ Սկզբնաղբյուրը՝ hogebanutyun.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |