|
Razm.info-ի փխանցմամբ` Ադրբեջանի նախագահի հունվարի 14-ի հրամանով` Ռազմարդյունաբերության նախարարության հիմքի վրա, ստեղծվելու է «Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերություն: Հրամանը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:
Փաստացի Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը փակվում է և փոխարինվում մեկ այլ մարմնով: Նախարարությունը գործելու է մինչև ԲԲԸ-ի կազմավորումը:
ԲԲԸ-ի կառավարումը, կանոնադրության և կազմվածքի ընդունումը, ղեկավարի և ղեկավարի տեղակալների նշանակումը և հեռացումը վերապահված է երկրի նախագահին:
Պաշտոնապես այս քայլը մեկանաբանվում է որպես պետական կառավարման օպտիմալացում՝ ռազմարդյունաբերության հետագա զարգացման նպատակով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|