23:00
Վեց երկրներ Եվրամիության կիբեռնետիկական ուժեր են ստեղծել

Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության

Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ: Ինչպես մարտի 5-ին հայտնել Է BNS գործակալությունը, համաձայնության հուշագիրը մարտի 4-ի երեկոյան ստորագրել են Լիտվան, Էստոնիան, Խորվաթիան, Լեհաստանը, Նիդեռլանդները եւ Ռումինիան Զագրեբում, որտեղ կայացել Է Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաձայնագրին համապատասխան տարբեր երկրներում հերթապահություն կանի միջազգային խումբը, որը պատրաստ կլինի ցանկացած ժամանակ հակազդելու կիբեռգռրոհներին: Այդ խումբը, որը կազմված կլինի քաղաքացիական անձանցից եւ զինվորականներից, վտանգավոր կիբեռմիջադեպի դեպքում վիրտուալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ֆիզիկապես կմիանա միջադեպի վերացմանն ու հետաքննությանը:

Категория: Network News | Просмотров: 906 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: կիբեռնետիկական ուժեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0