21:30 «Վեց ձեռքսեղմումների» տեսություն | |
|
«Վեց ձեռքսեղմումների տեսություն»՝ համաձայն որի երկրագնդի վրա ցանկացած մարդ միմյանց հետ ծանոթ է միջինում ծանոթների հինգ աստիճանով և, բնականաբար, հարաբերությունների վեց աստիճանով: Տեսությունը առաջ է քաշել հայտնի ամերիկացի սոցիալական հոգեբան Սթենլի Միլգրեմը 1969 թ.: Միլգրեմը հենվեց Ամերիկայի երկու տարբեր քաղաքներում անցակցված հետազոտությունների արդյունքների վրա: Ահա թե ինչ հետաքրքիր փորձ կատարեց նա: Մի քաղաքի բնակիչներին բաժանվեցին 300 նամակներ, որոնք պետք է փոխանցվեին որոշակի անծանոթ մարդկանց, որոնք ապրում էին ուրիշ քաղաքում: Ծրարները կարելի էր փոխանցել միայն ծանոթների և բարեկամների միջոցով: Հասցեատերերին հասան 60 ծրարներ: Կատարելով հաշվարկներ՝ Միլգրեմը պարզեց, որ յուրաքանչյուր ծրարը փոխանցվել է միջինը հինգ մարդու միջոցով: Այստեղից էլ ծնվեց «վեց ձեռքսեղմումների տեսությունը» և ամրապնդվեց այն հումորային ասացվածքը, որ «մեզնից յուրաքանչյուրը հինգ մարդու միջոցով ծանոթ է Անգլիայի թագուհու հետ»: Հետագայում նմանատիպ փորձ կատարեց ամերիկյան Մայքրոսոֆթ ընկերությունը, որը վերլուծեց մեկ ամսվա ընթացքում 242 720 596 օգտատերերի շփումները: Վերլուծությունը տևեց 2 տարի: Տվյալների ծավալը կազմում էր 4.5 տերաբայթ: Այս տվյալների հիմքի վրա հաստատվեց, որ 240 միլիոնից յուրաքանչյուրը մեկ ուրիշին կարողանում է «հասնել» միջինը 6.6 «քայլի» միջոցով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |