23:00 «Վայրի հարավի գազանները» (ԱՄՆ, 2012) | |
|
«Վայրի հարավի գազանները» դրամատիկ ֆիլմի սյուժեի հիմքում վեցամյա սևամորթ աղջկա՝ Հաշապապիի պատմությունն է, որը հոր՝ Վինկի հետ միասին ապրում է Լուիզիանա նահանգի վայրի ու խուլ գյուղերից մեկում: Նրանց ընտանիքը աղքատ է, հյուղակն էլ, որում ապրում են, ավելի շատ աղբակույտ է հիշեցնում: Նրանց հարևաններն էլ իրենց պես չքավոր մարդիկ են, որոնց քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն մոռացության է մատնել: Վինկը զբաղվում է ձկնորսությամբ ու աղջկան սովորեցնում գոյատևել բարդ պայմաններում, որոնք նրա կյանքում դեռ շատ են լինելու: Շրջանը, որտեղ նրանք ապրում են, հաճախ է մրրիկների ու ջրհեղեղների զոհ դառնում: Եվ ահա աղետն իրեն սպասեցնել չի տալիս: Գյուղում ջրհեղեղ է լինում, Վինկն էլ ծանր հիվանդանում է ու օր օրի կորցնում ուժերը: Աղջկա միակ հույսը մնում է մորը գտնելը… Ֆիլմի թրեյլերը՝
Ֆիլմը դիտեք այստեղ։ Իսկ գիտե՞ք որ
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |