21:30 Վախի տարիքային դինամիկան | |
|
Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր` նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության և կենդանիների վախերը, 6-8 տարեկանում ` մահվան վախը և այլն: Դա ապացուցում է զարգացման ընդհանուր օրինաչափությունները, երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար: Ծնվելով, երեխան ընկնում էանհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկականտպավորությունները, մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխանժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մորբացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտունէ դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը ևընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավմատիկ փորձն է, որիհետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ: Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնությանհնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում էինքնավստահություն, կամայնություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել«դժվարությունների դեմ»: Հակառակ դեպքումերեխայի մոտ մեծանում է տագնապությունը, լարվածությունը, ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնիխանգարման, կենսախնդության իջեցման մեջ: Այս շրջանում առաջանում են նոր վախեր: Մղձավանջային երազներիգլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը: Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուցհետո, հատկապես այն երեխանների մոտ, որոնք վախենում են հորից: 4 տարեկանի մոտ երազներում կարող էհայտնվել նաև հեքիաթային ու մուլտ այլ հերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատհարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում: Ահա թե ինչու 2 և 3 տարեկան երեխաները ծնողներինխնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելու համար: Նման խնդրանքներըչպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ վերոհիշյալները, ապրելով երեխայիենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչ –որ տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոնպայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններվ: Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին, հետո իրեն ուհասակակիցներին: Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ, այդ թվում նաև մեղքի զգացողությունը ևէմպաթիան: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, ֆանտազիան է զարգանում, դրա հետ մեկտեղ նաևերևակայական վախերի հավանականությունը: Անհանգստությունը կարող է նաև ավելանալ մղձավանջային երազներ սպասելուց: Ծնողները պետք է խնդիր չսարքեննման տարիքային վախերից, ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխաներին, նուրբ խոսեն նրանց հետ և հատկապեսզբաղվեն երեխաների հետ ցերեկը, որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ պահանջներ: Երեխան կարողէ վախենալ փակ տարածությունից, հատկապես եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ: Նման «դաստիրակչական միջոցառումները » բազմաթիվ շեղումների հիմք կարող են ծառայել ` կակազություն, ևնյարդային տիկեր և այլն: Այս շրջանի կարևոր գծերից մեկը հանդիսանում է աբստրակտ մտածողության զարգացումը,ընդհանրություննների, դասակարգումների կարողությունը, ժամանակի ու տարածության կատեգորիաներիգիտակցումը: 5-7 տարեկանում առաջատար է հանդիսանում մահվան վախը: Նրա առաջացումը նշանակում էժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների անդառնալիության գիտակցում: Այսպես, թե այնպես կարող է արտահայտվել այն դեպքում, եթե ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծինքնուրույնություն, քան ինքը ունակ է: Մահվան վախը բարոյական – էթիկական կատեգորիա է, որ նշում էզգացմունքների հասունության, խորության մասին, ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորենզգայուն և տպավորվող երեխաների մոտ, որոնք ունակ են աբստրակտ մտածելու: Ըստ հետազոտությունների,մահվան վախը սերտ կապված է հարձակման, մթի, երազային հերոսների, հիվանդությունների և ծնողների մահվան,մղձավանջային երազների, կենդանիների, աղետների, կրակի, հրդեհի ու պատերազմների վախերի հետ: Վերջին 6վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այս տարիքին բնորոշ է նաևուշանալու վախը, որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության նախանշան է, այսինքննյարդային տագնապություն, երբ անցյալը վախեցնում է, ապագան տագնապ է ներշնչում, իսկ ներկանանհանգստացնում: Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը: Սովորաբարմեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է, որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ: Սա արտահայտվում է ծնողների մահվան վախի սրացման մեջ: Եթե մինչդպրոցական հասակում գերակշռում ենինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը, ապա այս ժամանակ առաջանում են սոցիալական վախեր,որոնցից գերակշռում է վախը չլինել այն, ում մասին այդքան խոսում են ու հարգում, գնահատում և հասկանում են: Այլ կերպ ասած, դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանող վախն է: Այստարիքի կենտրոնական գոյացությունը խիղճն է, որը սերտ կապված է մեղքի զգացողության հետ: Նախորդ փուլերումդիտարկված չհասցնելու, ուշանալու վախերը արտահայտում են մեղքի զգացողությամբ, երբ երեխան քննադատվումէ մեծահասակների կողմից: Սովորաբար դպրոց հաճախելու վախչեն ունենում ինքնավստահ, սիրված, ակտիվ և հետաքրքասեր երեխաները, որոնք ձգտում են ինքնուրույն լուծելուսման դժվարությունները և հասակակիցների հետ փոխհարաբերությունները: Հաճախ այս ֆոբիան ավելի սրում ենծնողները, երբ փորձում են ստուգել երեխայի գրած ու կարդացած ցանկացած տառ, իսկ սխալի դեպքում երեխանսկսում է վախենալ մոր բացասական վերաբերմունքից, ինչը տեղափոխվում է ուսուցչի նկատմամբ վախի ևարգելակում է երեխայի կամքը ամենապատասխանատու պահերին: Հաճախ դպրոցական ֆոբիան պայմանավորվածէ լինում հասակակիցների հետ կոնֆլիկտներով նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևորման ժամանակ: Սաավելի նկատելի է հաճախակի հիվանդացող ու թուլակազմ տղաների մոտ, հատկապես նոր դպրոց տեղափոխվելուժամանակ երբ արդեն առկա է ուժերի ներդասարանային բաշխում: Սա պատասխանատու շրջան է աշխարհայացքի, հարաբերությունների համակարգի,հետաքրքրությունների, հակումների ու ինքնագնահատականը, որը անխուսափելիորեն կապված է ինքնահարգանքի,ինքնավստահության հետ: Այս շրջանում պատանիները վախենում են ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկականփոփոխություններից: Փոփոխությունների վախը ունի նաև ֆիզիոլոգիական հիմնավորում, քանի որ սեռականզարգացման շրջանում տեղի են ունենում օրգանիզմի փոփոխություններ: Այս շրջանում ի տարբերություն տղաների, աղջիկների մոտ վախերը շատ լավ թաքնվում են: Դրանց առկայությունըհիմնականում խոսում է իրեն պաշտպանել չկարողանալու մասին, անվստահության մասին: Նման ամբիվալենտզգացմունքները պատճառ են դառնում հակասական հուզական դրսևորումների, որոնք բերում են անհանգստության,տագնապլիության առաջացմանը: Առանձնացվում են այնպիսի վախեր ինչպիսիք են օրագրեր կարդալու վախը, ծխելու, ալկոհոլ օգտագործելու մասին ծնողների իմանալու վախը, մաստուրբացիայով զբաղվելու վախը և այլն: Աղբյուրը՝ hogebn.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |