21:30 Վախ փակ տարածությունից | |
|
Գրեթե յուրաքանչյուր մարդ որևէ վախ ունի` ֆոբիա, որն արտահայտվում է տարբեր իրավիճակներում։ Երբեմն ֆոբիաները անհետանում են, երբեմն էլ` ավելի սրվում։ Փակ տարածության մեջ գտնվող մարդուն սկսում է թվալ, թե խեղդվում է և ուր որ է` կմահանա։ Նա արձակում է վերնաշապիկի կոճակներն ու փողկապը, փորձում է վրայից հանել վերնահագուստը, որպեսզի ավելի հեշտ շնչի։ Նման վախ կարող է առաջանալ վերելակում, փոքր սենյակում, նույնիսկ` հասարակական տրանսպորտում։ Կլաուստրաֆոբիան տարածական վախ է, կլաուստրաֆոբիա են համարվում նաև բարձրության, խորության, մթության ու բաց տարածության հանդեպ ունեցած վախերը։ Կլաուստրաֆոբիայի բուժումը դժվարանում է նրանով, որ նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդը գիտակցում է, որ իր վախը հիմնավորված չէ, ոչինչ չի կարող անել։ Որպես կանոն, կլաուստրաֆոբիայի բուժմամբ զբաղվում են հոգեբանները կամ հոգեթերապևտները։ Այն դեպքերում, երբ փակ տարածության մեջ անհիմն վախի նոպաները հաճախակի են դառնում, խորհուրդ է տրվում որքան հնարավոր է՝ շուտ դիմել մասնագետի օգնությանը։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |