12:59 Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններում | |
|
Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, սանկցիաներ, մրցակցություն: Բայդենի արտաքին քաղաքականությունը առավել կոշտ, ակտիվ և նախաձեռնող է լինելու: Մոսկվայի հետ համարյա թե չկան համագործակցության ընդանուր եզրեր: Վաշինգտոնը չի ընդունում «ազդեցության գոտիներ» հասկացությունը: Նա Ռուսաստանի (նաև Չինաստանի) հետ մրցակցելու է ամեն տեղ, այդ թվում մեր տարածաշրջանում և մեր երկրում: Մեր վիճակը բավականին բարդ է լինելու: Իրավիճակի միակ ելքը լինելու է պրագմատիզմը, չոր հաշվարկը, իրողությունները հաշվի առնելով՝ հստակ դիրքորոշումը: Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն, ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում, փոխլրացնում են: Սա է միակ բանաձևը այս և այլ մարտահրավերների դեմ: Միջազգայանագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից | |
|
| |
| Всего комментариев: 0 | |