22:45
Վարորդները դժգոհել են Tesla-ի՝ ցրտի պատճառով արգելափակվող դռներից

Ամերիկացի վարորդները բողոքել են Tesla Model 3 էլեկտրական մեքենաներից՝ պատմելով, որ ցուրտ եղանակի դեպքում փոխադրամիջոցի դռներն ավտոմատ արգելափակվում են, ինչի պատճառով իրենք ստիպված են լինում մի քանի րոպե տաքացնել դուռը, գրում է life.ru-ն:

էլեկտրական մեքենաների տերերի խոսքով՝ խնդիրն առաջանում է 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: Որպես ապացույց՝ նրանցից ոմանք սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել՝ ցույց տալով՝ ինչպես են ձմռան ցուրտ եղանակին փորձում բացել սառած բռնակները:

Մասնագետների խոսքով ՝ խնդիրը խոնավությունն է, որը ներթափանցում է մեքենայի բռնակի ներսն ու սառույցի վերածվում:

Այս մոդելի էլեկտրական մեքենաներն ունեն դռների բռնակների հատուկ համակարգ, որոնք քողարկված են դռան ներսում ու դուրս են գալիս միայն տիրոջ «հրահանգով»: Սակայն եթե 0-ից ցածր ջերմաստիճան է լինում, համակարգը չի արձագանքում:

Ըստ այդմ՝ մասնագետները խորհուրդ են տալիս մեքենաները կայանել ավտոտնակում, կամ էլ վարսահարդարիչի կամ տաք ջրի միջոցով հալեցնել սառույցը:

Категория: Auto News | Просмотров: 688 | Добавил: Moder-003 | Теги: Tesla | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0