14:53
Վարդան Հարությունյան. «Մրցույթ, որտեղ հաղթում են մրցույթին չմասնակցած մարդիկ»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Անպատկերացնելի բաներ են տեղի ունենում Հայաստան աշխարհում։ «ԱՅՈ»-ի լոգոյի միցույթ է հայտարարվում։ Մարդիկ մասնակցում են մրցույթին։ Բացահայտվում է, որ հաղթող մասնակիցը գրագողություն է կատարել։ Գրագողին անարգանքի սյունին չեն գամում։ Ոչինչ։ Կարող է բարի են, թող չգամեն։

Բայց անպատկերացնելին այն է, որ մրցույթի համար նախատեսված մրցանակը բաժանվում է երեք մարդու միջեւ, ովքեր ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ հայտարարված մրցույթին։ Մասնակցելու ծրագիր ու միտք էլ չեն ունեցել։ Կարող է նույնիսկ «ԱՅՈ»-ի կողմնակից էլ չեն։ Պատկերացնու՞մ եք, մրցույթ, որտեղ հաղթող են ճանաչվում մրցույթին չմասնակցած մարդիկ։ Խեղճ մասնակիցներ։

Իսկ վերջերս մի հայտնի լրագրող ինձ հարցնում էր, թե ինչու ես չդիմեցի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ընդգրկվելու համար»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 607 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Վարդան Հարությունյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0