|
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կտրուկ արձագանքեց իր կարողության վերաբերյալ հարցին։
Անդրադառնալով ակնարկին, թե ինչ միջոցներով է կառուցել «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը՝ պատգամավորն ասել է․
«Գնացեք մտածեք ձեր տերերի միլիարդների մասին, մենք բանկերի տակ տանջվում ենք: Հորդորում եմ գնալ ու մտածել 100 տեղանոց հյուրանոցների մասին:
Ես փոքրուց աշխատել եմ, աշխատել եմ գիշեր ու ցերեկ, Շիրակի դաշտավայրի առաջին ֆերմերն են եղել. «Իմ ապրած կյանքը բոլորի աչքի առաջ է եղել»:
|