15:31
Վարչապետը կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է անում համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ: Վարչապետի  գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են և ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 614 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: համացանց | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0