10:01 Վարչապետի «լայվերի» մասին | |
|
«Կովկասի բնության հիմնադրամի» ներկայացուցիչ Արման Վերմիշյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Պարոն Վարչապետ, Մի առաջարկ ունեմ կապված Ձեր լայվերի ու տնտեսական հեղափոխության մասին: Այս պահին ֆեյսբուքում Ձեր ռեյտինգը բավականին բարձր է ու դա լավ առիթ է տեղական արտադրանքը գովազդելու համար, ինչն անում եք պարբերաբար, որն իհարկե շատ ողջունելի է: Բայց կառաջարկեմ մի քիչ կանոնակարգված ձևով, շաբաթը մեկ անգամ, որևէ հայկական ընկերության արտադրանք գովազդեք: Օրինակ, անցած շաբաթ ջինսերի մասին էր, այս շաբաթ գովազդեք ասենք Noyemi Soap/ Նոյեմի օճառները, որոնք արտադրվում են Գյումրիում: Հաջորդիվ կարող է լինել ասենք Nairian/Նաիրիան-ը, կամ AVA/ ԱՎԱ կոշիկներն ու այդպես շարունակ: Բայց կխնդրեմ նաև մինչև գովազդելը համապատասխան մասնագետներն ուսումնասիրեն տվյալ արտադրանքը և իսկապես հավաստիանան, որ որակյալ արտադրանք է, այլապես լինում են դեպքեր, որ տեղականն ուղղակի խայտառակություն է լինում: Օճառի դեպքում, սա լայն սպառման ապրանք է և օրական հազարներով իրացվող ապրանք է, իսկ մեր շուկայում հազար ու մի տեսակի օճառ կա, ընդ որում շատ խանութներ ուղղակի չեն վերցնում հայկականը: Այս պարագայում պահանջարկը կծնի առաջարկ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |