11:59 Վահե Գրիգորյան․ «Դատավորներն ընկերներ չեն ունենում» | |
|
Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության ժամանակ ասաց թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի «Իմ քայլի» պատգամավորների հետ ընկերական հարաբերակցությունների վերաբերյալ հարցին, ասել է․ «Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, ես ընկերներ ունեմ տարբեր քաղաքական կուսակցություններում, հոսանքներում, և ոչ մի տարօրինակ բան չկա դրանում: Չէի կարող չունենալ, որովհետև իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու ուղղված քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, և իմ ծառայության հասցեատերը եղել են մարդիկ, ովքեր եղել են կիզակետում և հետապնդումների թիրախ են եղել։ Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և դա մեր ընդհանուր երազանքի և ընդհանուր նպատակի ժողովրդավարական ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել։ Այդ ընկերությունը ձևավորվել է ոչ արդյունավետ լիբերալ-դեմոկրատական ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ընթացքում, այդ ընկերությունը ձևավորվել է տարբեր իրավիճակում, և մեր խնդիրն է եղել կանխել Հայաստանում անօրինականությունը»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |