12:05 Վահան Շիրխանյան․ «Անտարակույս, ակտիվանալու ենք» | |
|
Հարցազրույց ՀՀ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար, «Սպաների Համահայկական Միության» նախաձեռնող խմբի ղեկավար Վահան Շիրխանյանի հետ -«Սպաների Համահայկական Միության» հռչակած առաքելություններից՝ հայության առջև ծառացած ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, արժեհամակարգային և տնտեսական մարտահրավերներին միասնաբար դիմակայելն է։ -ՍՀՄ-ն, ստեղծման պահին հաշվարկել էր բոլոր հայտնի մարտահրավերները և սպառնալիքները։ Սակայն պանդեմիան, հայտնվելով բոլորովին վերջերս, կարողացավ դառնալ սպառնալիք բոլոր երկրների համար, այդ թվում նաև մեր բարեկամ և թշնամի երկրների։ Սպաների միությունը պետք է սատարի պետությանը ապակայունացումից խուսափելու, նրա կայունությունը և անվտանգությունը ապահովելու համար։ Հակառակ դեպքում, Հայաստանը ևս մեկ քառորդ դարով կհայտնվի թալանչիների գողերի ու անազգ մարդկանց ճանկերում։ -Պանդեմիայի պայմաններում ենթադրաբար արագանալու և լարվելու են նաև ներքաղաքական գործընթացները։ Ունեք արդյո՞ք նախատեսված քայլերի հաջորդականություն՝ երկրի ներսում հնարավորինս զսպելու անցանկալի գործընթացները։ -Պանդեմիան խստագույն հարցեր դրեց իշխանության, հասարակության, քաղաքական դաշտի առջև։ Այն բացահայտեց կապիտալի կուտակման տենդով ապրող, բնական ռեսուրսները գռփող, կողոպտող մարդկության և պետությունների բոլոր բացերը, արհավիրքի դեմ նրանց բառացիորեն անպաշտպան լինելը։ Հայաստանի երիտասարդ իշխանություններից, ՍՀՄ-ը սպասում և պահանջում է օրակարգային համարել արտակարգ պայմաններում պետության գոյատևման ապահովման խնդիրը, նրա ամրության պաշարի մեծացումը, նյութական, ֆինանսական, տնտեսական, պաշտպանական, վարչական, դեղորայքային և այլ ռեսուրսների ապահովումը, աչքի առաջ ունենալով երկրի գերբարձր շրջափակվելիությունը։ Միությունը պատրաստակամ է ցուցաբերել առավելագույն աջակցություն այդ բոլոր խնդիրների լուծման համար։ Ի դեպ, այս բոլորը մինչև 1995 թ. պահպանվել էր «խիստ գաղտնի» մոբիլիզացիոն պլանի տակ։ «Մոբռեզերվ» և «Պետռեզերվ» կոչվող հիմնարկները լեցուն էին պարենային, արտադրական, բուժական կարևորագույն անձեռնմխելի ապրանքներով, սակայն դրանք նույնպես արժանացան թալանի, մսխման բախտին, մոբիլիզացիոն ծրագրերը «գաղափարապես» մերժող, պետությունը ճաշասեղան համարող, հակազարգացման համակարգը ներդնող նոր «տղերքի» կողմից։ -Եթե անկեղծ լինենք՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանի ներքին կյանքում «Սպաների Համահայկական Միությունը» որքանո՞վ է ազդեցիկ գործոն։ -Որքանով ազդեցիկ է սպան իր շրջապատում։ Պոտենցիալը շատ մեծ է, բայց դեռ չի օգտագործվում։ -Միության հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանն, իր հարցազրույցներից մեկում ընդգծել էր, որ հայ սպան, անկախ ամեն ինչից պետք է արժանավայել ապրի։ Խնդիրը իսկապես շարունակում է արդիական մնալ։ -Արժանավայել պետք է ապրեն բոլորը։ Սպան, կյանքը Հայրենիքին երդումով նվիրաբերող մարդն է։ Եվ իհարկե, նրա հանդեպ վերաբերմունքը պետք է այլ լինի։ Արդեն 26 տարի է, պատերազմի ավարտից հետո, սպան շարունակում է ծառայել պատերազմական պայմաններում։ Այնտեղ պատերազմը շարունակվում է։ Խրամատը բանկիրի, դատախազի,դատավորի տաքուկ, փափուկ գույքով լցված աշխատասենյակ չի։ Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու՞ են վերջիններս տասնապատիկ ավել աշխատավարձով և թոշակով ապահովված պետության կողմից։ Այս ճչացող անարդարության վերացման խնդրով պետք է զբաղվի ՍՀՄ-ը։ Մինչ այսօր սպայի անձնուրաց ծառայության գնահատումը երևում է ՀՀ ազգային հերոսների ցուցակից։ Պատերազմում հաղթանակած երկրում, ոչ մի պրոֆեսիոնալ զինվորական չի արժանացել հերոսի կոչման։ Բայց մի՞թե գեներալ-գնդապետ Դալիբալթայանի, գեներալ-լեյտենանտ Անդրեասյանի, գեներալ-լեյտենանտ Իվանյանի, գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցի ներդրումները վճռորոշ չեն եղել հաղթանակի գործում։ Սա անարդարություն է և պետք է վերացվի։ -Նույն Արբակ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալում՝ Հայաստանը ներգրավվելու միջազգային տարբեր հեռանկարային ծրագրերում։ Ընդհանրապես ինչպիսի՞ն են Հահմաշխարհային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման տեսլականները։ -Տեղյակ եմ նրա գործունեությունից։ Դա նոր չի սկսվել։ Պատերազմող երկրին, դեռ 90-ականների սկզբին նա լուրջ օգնություն է ցույց տվել զենք մատակարարելով․․․ -Սակայն հանրությունն այդ մասին կարծես տեղյակ չէ․․․ -Բնականաբար, կար հայտնի շրջանակների «նախանձը»։ Բացի այդ պատերաղզմական դրության պարագայում իրական գործ անողների անունները ավելի նպատակահարմար է աջ ու ձախ չբարձրաձայնել․․․ -Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Սպաների Համահայկական Միությունը», ելնելով այսօրվա իրողություններից, կակտիվանա։ -Անտարակույս։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |