16:52
Վաղը ՀԱԿ-ը միջոցառումների շարք է նախատեսում

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած  Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթին: 

Կոնգրեսի  ներկայացուցիչները այցելելու են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի շիրիմներին՝ նրանց հարազատների հետ, ինչից հետո ժամը 17-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվելու:

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին:

Просмотров: 563 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: ՀԱԿ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0