10:15
Ճղճիմ եք

Տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մարդու ընտանիքը, երեխաները, անկախ նրանից, ո՞վ է «մարդ»-ը, ներկայացնում են նրա անձնական, եթե կարելի է այդպես անվանել, տարածքը:

Երբեք չի կարելի և դատապարտելի է, երբ որևէ մեկին, առավել ևս քաղաքական անձին, պետական պաշտոնյային քննադատելու, վարկաբեկելու, հանրային ուշադրության արժանացնելու նպատակով շահարկվում են նրա ընտանիքի անդամները:

Ընդդիմություն լինելն էլ մշակույթ է: Ուշադիր թերթե՛ք անցյալի մեր քննադատությունները և փորձեք գտնել գոնե մեկ հրապարակում, որտեղ ձեր զավակներն ու կանայք ընդհանրապես քննարկվել են: 
Իրոք որ ճղճիմ եք, անընտանիք, պարզունակ և, որ ամենագլխավորն է, ասելիք չունեք և ձեր «թեթև ձեռքով» ոչնչացնում եք լրատվական դաշտը՝ լրատվությունը վերածելով բուլվարային բամբասբյուրոյի»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 558 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0