23:00 Ճապոնիայում մարդակերպ ռոբոտ-«աստված» է հայտնվել | |
|
Մինդար անունով մարդակերպ ռոբոտը պատրաստվել է Բոտխիստվա Կանոնի օրինակով։ Դա ճապոնիայում ամենահարգված Բոտխիստվաներից՝ մտքի պայծառության հասնելու ճանապարհին օգնականներից մեկն է։ Ենթադրվում է, որ Մինդարը լայն հասարակությանը կպատմի բուդդիզմի մասին՝ գրում է «Մեծ Ասիա»-ն։ Առաջին քարոզը անդրոիդը կարդացել է շնորհանդեսի ժամանակ, որն անցկացվել է Կոդայձի տաճարում՝ արևելյան Կիոտոյում՝ հայտնում է The Japan Times-ը։ Քարոզում իր ելույթը Մինդարը նվիրել է մարդկությանը և սրտի Սուտրային՝ դա կարճ արտահայտություն է, որը իմաստնության բուդդայական գաղափարախոսություն է քարոզում։ Անդրոիդի ելույթը ուղեկցվել է անգլիական և չինական սուբտիտրերով։ Տաճարի գլխավոր կառավարիչ Տենխո Գոտոն ասել է, թե Բուդդայի կերպարը, որը կարող է խոսել, հեշտացնում է բուդդիզմի ընկալումը։ Թեմի անդամները ևս նշել են, որ «շատերը կնայեն ռոբոտին և գուցե կխորհեն բուդդիզմի էության մասին»։ Մինդարի հասակը 165 սմ է, քաշը՝ 60 կգ։ Սարքը, որ ստեղծել են Տոկիոյի A-Lab Co ընկերությունում, ալյումինից և սիլիկոնից է։ Այն լայն հասարակայնությանը կներկայացվի մարտի 8-ից մինչև մայիսի 6-ը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |