20:10
Ճապոնիայում գործարկվել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի բնական գիտությունների պետական ​​ինստիտուտի (Ռիկեն) հաշվարկային կենտրոնում տեղի է ունեցել աշխարհի ամենաարագ գերհամակարգչի` «Ֆուգակու»-ի լիարժեք գործարկմանը նվիրված արարողությունը:

«Ֆուգակու»-ն մասամբ գործարկվել էր 2020 թվականի ապրիլին: Հունիսին այն աշխարհի ամենաարագն էր ճանաչվել «Top-500» միջազգային նախագծի փորձագետների կողմից, ովքեր որոշում են, թե որոնք են մոլորակի ամենահզոր գերհամակարգիչները: 

Այս գերհամակարգիչը ստեղծվել է Fujitsu Electrical Corporation-ի կողմից` Ռիկենի մասնագետների հետ համատեղ: Այն ունակ է վայրկյանում ավելի քան 415 քվադրիլիոն հաշվարկներ անել: Դա մոտ 2.8 անգամ գերազանցում է Թենեսի նահանգի Օք Ռիջ քաղաքում գտնվող ԱՄՆ ազգային լաբորատորիայի Summit գերհամակարգչի արագությունը

Категория: Innovation | Просмотров: 178 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: գերհամակարգիչ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0