14:33
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին

Ճապոնիայի իշխանությունները պաշտոնական բողոք են հայտնել Ռուսաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանը տուգանել է հարավային Կուրիլների մոտ ձկնորսությամբ զբաղվող ճապոնական նավերին։ 
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  հունվարի 7–ին ռուս սահմանապահները խուզարկել են ճապոնական 2 ձկնորսական նավ և պարտադրել տուգանք վճարել խախտում հայտնաբերելուց հետո։ Տոկիոյում ռուսական կողմի գործողություններն անընդունելի են որակել։ Ներկայումս պարզվում են կատարվածի հանգամանքները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ճապոնիան միակ երկիրն է, որը չի ընդունում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։

Просмотров: 445 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ռուսաստան-Ճապոնիա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0